Ալեքսան Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվեց

Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանի» թիմի առաջին դեմքերից Ալեքսան Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել է, հայտնում է Քննչական կոմիտեն:

Ալեքսանյանին մեղադրում են հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ լինելով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» հասարակական կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարը, 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսը ձևական աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու՝ նրանց ներգրավելով Սամվել Կարապետյանի աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած հավաքներին ու ցույցերին։Ըստ իրավապահների՝1400 մարդկանցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում: ՔԿ-ի փոխանցմամբ՝ հարցաքննվել է շուրջ 500 անձ:

Սամվել Կարապետյանն այս գործը համարում է իր թիմի դեմ հերթական ապօրինությունը. «Հերթական հիմարությունն են անում, հերթական ապօրինություններն են անում։ Մեր թիմից չկա մի մարդ, գոնե հասկանա՝ ոնց են փող լվացնում։ Ես փողերի լվացում մենակ հասկանում եմ, երբ ասֆալտ ես փռում, փող ես լվանում, ուրիշ ձև չգիտեմ»,- նախօրեին ասաց Կարապետյանը: