Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են երկրի կազմում մնալու օգտին: Նախնական արդյունքներով՝ մեկ միլիոնից ավելի ձայների հաշվարկից հետո մոտ 76 տոկոսը կողմ է Կանադայի կազմում մնալուն, ի տարբերություն 23 տոկոսի, որոնք կողմ են սկսելու մի գործընթաց, որը կարող է հանգեցնել Կանադայից նահանգի անջատմանը։
Քվեարկությունը կոնկրետ անկախության վերաբերյալ ուղղակի հանրաքվե չէ, բայց նավթով հարուստ Ալբերտա նահանգի համար կարող էր ճանապարհ հարթել դեպի Կանադայից անջատման շուրջ դեպի հնարավոր հանրաքվե:
Al Jazeеra-ն նշում է, որ սա խիստ անհրաժեշտ հաղթանակ է վարչապետ Մարկ Քարնիի համար, որը փորձում է միավորել երկիրը Միացյալ Նահանգների հետ շարունակվող առևտրային պատերազմի ֆոնին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կանադայի հետ մերձեցման դեպքում Թրամփը սպառնում է ԵՄ-ին առևտրի սառեցմամբԻնքը՝ Քարնին, հայտարարել է, որ աբերտացիները «հստակ որոշում» են կայացրել՝ մերժելով անկախության հանրաքվե անցկացնելու առաջարկը: ««Հոկտեմբերի 19-ին Ալբերտայի բնակիչները հստակ ընտրություն կատարեցին։ Նրանք ընտրեցին միասնություն, միասին կառուցել և հոգ տանել միմյանց մասին։ Ամենից առաջ Ալբերտայի բնակիչները ընտրեցին Կանադան»,- ասել է նա։
Ալբերտայի բնակիչները քվեարկում են, 19-ը հոկտեմբերի, 2026թ.
Քարնին նշել է, որ իրենք կառուցում են ապագան՝ ավելի մեծ ջանքերով և ավելի արագ, քան երբևէ։ Ըստ նրա՝ Կանադան ապահովում է նոր առևտրային գործընկերներ ամբողջ աշխարհում, արագացնում է խոշոր, պետականաշինության նախագծերը երկրի յուրաքանչյուր մասում և բացահայտում է երկրի ողջ ներուժը որպես գլոբալ էներգետիկ գերտերություն, որի կենտրոնում Ալբերտան է:
«Կանադան շատ ավելի մեծ է, քան իր մասերի հանրագումարը։ Հիմա մենք հնարավորություն ունենք վերցնել այն ամենը, ինչ մեզ տրվել է որպես կանադացիներ,- և մեզ տրվել է աշխարհի լավագույն երկիրը,- և մեր երկիրը դարձնել ավելի լավը բոլորիս համար»,- ասվում է Քարնիի հայտարարությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. ՔարնիԱլբերտայի վարչապետ Դանիել Սմիթն էլ հայտարարել է, որ շատ գոհ է, որ նախնական արդյունքները ցույց են տալիս «լայն աջակցություն Կանադայում մնալու գաղափարին»։ «Ալբերտացիները քվեարկել են միավորված Կանադայում ավելի ուժեղ Ալբերտայի օգտին»,- գրել է նա X-ում:
Ալբերտայի բնակիչները քվեարկում են, 19-ը հոկտեմբերի, 2026թ.
Ալբերտայի անջատողական շարժման առաջնորդներից Ջեֆրի Ռաթն էլ հայտարարել է, որ իրենց «շարժումը չի դադարում» և կշարունակեն առաջ շարժվել։ Ռաթը, որը նաև փաստաբան է, ասել է, որ մինչ այժմ ստացված արդյունքները միայն կանխատեսումներ են, և «մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու», մինչև Ալբերտայի բնակիչների քվեարկության ամբողջական պատկերը հայտնի լինի: