Մատչելիության հղումներ

Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի

Մարկ Քարնի, Կանադայի վարչապետը, 25-ը հունիսի, 2026 թ.
Մարկ Քարնի, Կանադայի վարչապետը, 25-ը հունիսի, 2026 թ.

Կանադան ձգտում է «եզակի դաշինքի» Եվրամիության հետ, բայց ոչ անդամակցության, հայտարարել է այդ երկրի վարչապետ Մարկ Քարնին ԱՄՆ-ի հետ առևտրային լարված հարաբերությունների ֆոնին, հայտնում է BBC-ն:

«Մենք ձգտում ենք և կսկսենք քննարկումները Եվրոպական Միության հետ եզակի դաշինքի ստեղծման համար», - կիրակի Տորոնտոյում լրագրողների հետ զրույցում ասել է նա:

Քարնին այս շաբաթ կմեկնի Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա, Եվրախորհրդարանում նա նաև ելույթ կունենա:

Նրա հայտարարությունը հնչում է են այն բանից հետո, երբ Wall Street Journal-ը գրել էր, որ ԵՄ պաշտոնյաները բաց են Քարնիի առաջարկի համար, որ Կանադան կարող է դաշինքի «ասոցացված անդամ» դառնալ։

Թերթը նաև գրել էր, որ Քարնին Եվրոպայում իր հատուկ դեսպանորդին հանձնարարել է «ուսումնասիրել լիիրավ անդամակցությունից զատ ամենահավակնոտ հնարավորությունները»։

«Մենք կիսում ենք նույն արժեքները: Մենք ունենք նույն առաջնահերթությունները և ունենք իրար լրացնող շատ ուժեղ կողմեր», - Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում լրագրողների հետ զրույցում ասել է Քարնին՝ հերքելով, որ Կանադան ձգտում է պաշտոնական անդամակցության:

«Մենք միասին ավելի ուժեղ ենք։ Եվ սա մի ժամանակ է, երբ աշխարհն ավելի վտանգավոր է և բաժանված, և բարեկամները պետք է միասին լինեն այս ժամանակներում»,- հավելել նա։

Վերջին շաբաթներին Կանադան և ԱՄՆ-ն առևտրային պատերազմի մեջ են, այն բանից հետո, երբ օգոստոսի վերջին երկու երկրների միջև առևտրային բանակցությունները ձախողվեցին:

ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանել կանադական հիմնական ոլորտների, այդ թվում՝ պողպատի, ալյումինի և փայտանյութի վրա, ինչպես նաև լրացուցիչ 50% մաքսատուրք է սահմանել մոտ 28 միլիարդ կանադական դոլարի (20 միլիարդ դոլար) կանադական ապրանքների վրա։

Ի պատասխան՝ Օտտավան մինչև 50% մաքսատուրք սահմանեց 28 միլիարդ կանադական դոլարի (20 միլիարդ ԱՄՆ դոլար) արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա՝ պողպատից և կահույքից մինչև բամբակյա մարզաշապիկներ։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG