ԱԽ նիստում քննարկվել է տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը:

Նիստի ընթացքում անդրադարձել են նաև տրանսպորտային հաղորդակցությունների բնականոն գործունեությունն ապահովելու հետ կապված հարցերի։ Վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։

ԱԽ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, այլ պաշտոնատար անձինք։

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածել Իրանին, վերջինս պատասխանում է: Սպանվել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:

Այսօր՝ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի 6-րդ օրը իրանական զինուժն, ըստ պաշտոնական Բաքվի, անօդաչուներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին: Թեհրանը պնդում է, թե չի հարվածել Ադրբեջանին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը կոչ է անում Իրանի զինված ուժերին վայր դնել զենքերը՝ խոստանալով «անձեռնմխելիություն» Որ ասում եմ՝ դրա համար եմ պեռաշկի ուտում, հումոր չեմ անում. ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ն Իրանի հետ կապված միջոցները վաղուց է ձեռնարկելԱնվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Իրանում և Մերձավոր Արևելքում