Աջապահյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ–ից և տեղափոխվեց Գյումրի

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիոսկոպոս Աջապահյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ–ից և տեղափոխվեց Գյումրի:

8-ամսյա անազատությունից հետո Շիրակի թեմի առաջնորդն օրերս ազատվեց բանտից: Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունն ու փոխեց կալանքը տնային կալանքով:

Շիրակի թեմի առաջնորդը ձերբակալվեց, ապա կալանավորվեց ամռանը: Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչի համար: Բարձրաստիճան հոգևորականը մեղքը չի ընդունում, ավելին՝ քրեական գործը համարում է քաղաքական հետապնդում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 8-ամսյա անազատությունից տնային կալանք. Միքայել Սրբազանը չի կարող մասնակցել պատարագի