Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է, հայտնում է Լոռու մարզպետարանը։
Այսօր շահագործվել է Ալավերդուց դեպի Այրում վնասված երկաթգիծը՝ բեռնատար գնացքն անցել է նորոգված երկաթգծով։
- Մայիսի լույս 26-ի գիշերը Դեբեդի վարարման հետևանքով հեղեղումները մեծ ավերածությունների պատճառ են դարձել Լոռու և Տավուշի մարզերում։ Փլուզվել էին ճանապարհներ, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Քանդվել են կամուրջներ, տները լցվել էին ջրով։ Հաղորդվել է 4 զոհի մասին։
- Դեբեդի հեղեղը ջրել էր նաև երկաթուղային բեռնափոխադրումները։ «Հարավկովկասյան երկաթուղու» գծերը 8 տեղում վնասվել էին, 2.5 կիլոմետր երկայնքով, 4 էլեկտրակայան էր հեղեղվել, մինչև 40 սյուն գետը քշել, տարել էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Քարկոփի հետիոտնային կամուրջը փորձում են վերականգնել, գյուղում գույքագրումն էլ գրեթե ավարտված է. նախարարԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար Հայաստանը միջազգային աջակցություն է ակնկալումԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հեղեղի հետևանքով երկաթուղու ութ ավերված հատվածներից երկուսը վերականգնվել են