ԱԷՄԳ․ Հարվածների հետևանքով վնասվել է Նաթանզի միջուկային օբյեկտի մուտքը

Իրան - Նաթանզի միջուկային օբյեկտը արբանյակից արված լուսանկարում, 2-ը մարտի, 2026թ.

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարում է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով վնասվել է իրանական Նաթանզ քաղաքի մերձակայքում գտնվող միջուկային օբյեկտը։ Այս մասին նշված է գործակալության X-ի օգտահաշվում։

«Այս պահին հասանելի արբանյակային լուսանկարների հիման վրա գործակալությունը կարող է հաստատել, որ վնասվել է Նաթանզում գտնվող ուրանի հարստացման ստորգետնյա գործարանի մուտքը։ Բուն գործարանը հարվածների հետևանքով չի տուժել, ուստի ռադիացիոն ֆոնի փոփոխություններ չեն ակնկալվում», - պնդում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Bloomberg. «Քաթարն ու ԱՄԷ-ն փորձում են Իրանի շուրջ հրադադարի հասնել»Ռուբիոն զգուշացնում է՝ Իրանին «ամենածանր հարվածները» դեռ առջևում ենԻրանի պատերազմական ռազմավարությունը. բարձրացնել հակամարտության գինը՝ վերջնարդյունքում հրադադարի հասնելու համարԹրամփը պնդում է՝ Իրանի ՀՕՊ-ը, օդուժը, նավատորմը և ղեկավարությունը վերացված են, Փեզեշքիանը վստահեցնում է՝ շարունակում են աշխատել