Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 977 տոննա դիզելային վառելիք. ԶԼՄ

Արխիվ

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանից Հայաստան կարտահանվի նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ, ինչպես նաև կմատակարարվեն տարանցիկ բեռներ։

APA գործակալության փոխանցմամբ՝ այսօր կուղարկվեն 16 դիզելային վառելիքով բեռնված վագոններ՝ ընդհանուր 977 տոննա քաշով։

Հաղորդվում է, որ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 16,000 տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5,000 տոննա բենզին։

Ավելի վաղը Ադրբեջանի նախագահը հայտարարել էր.- «Հատկապես ներկայիս պայմաններում, երբ շատ երկրներ վառելիքի պակասի են բախվում, Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Առանց դրա, Հայաստանն այսօր, հավանաբար, ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք փնտրեր աշխարհի տարբեր մասերում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Նախկինում մեկը փռշտում էր՝ Հայաստանի նավթամթերքի շուկան ցնցումների էր ենթարկվում». ՓաշինյանՌուսաստանում վառելիքի խնդիր կա, Հայաստանում բենզալցակայաններն աշխատում են սովորականի պեսՊուտինը խոստովանել է՝ ուկրաինական հարվածներից Ռուսաստանում վառելիքի պակաս կաԵթե նույնիսկ ռիսկեր կան, դրանք կառավարելի են. Խուդաթյանը՝ գազի մասին