Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի հացահատիկ և պարարտանյութ. ԶԼՄ

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութեր, այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Անցած տարվա հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը»: Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական և ղազախական ծագման ցորեն:

Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նոյեմբերին քննարկել էին Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Անցած դեկտեմբերին Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը տարանցման նոր ուղի է առաջարկում ԱդրբեջանինՀայաստանը քննարկում է Ադրբեջանի տարածքով ևս երկու տեսակի ապրանքի ներկրման հնարավորությունը«Եթե նույնիսկ Լարսը փակվի, հեղուկ գազն ու բիտումը անխափան կմտնեն Հայաստան». Պապոյանը՝ հայ-ադրբեջանական նոր համաձայնության մասին «Համաձա՞յն եք լույսի ռուբիլնիկը տանք Ադրբեջանին». երկու երկրների էներգետիկ համակարգերի միացումը օգուտնե՞ր, թե՞ վտանգներ կբերիՀայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար. Նիկոլ ՓաշինյանՀեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով. Ալիև