Ալիև. «Հայաստանը վառելիքի հուսալի աղբյուր ունի, և այդ աղբյուրը Ադրբեջանն է»

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ։

«Ավելին, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք արտահանել Հայաստան։ Եթե չեմ սխալվում, մինչ օրս մատակարարվել է ավելի քան 10,000 տոննա նավթամթերք։ Հատկապես ներկայիս պայմաններում, երբ շատ երկրներ վառելիքի պակասի են բախվում, Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Առանց դրա, Հայաստանն այսօր, հավանաբար, ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք փնտրեր աշխարհի տարբեր մասերում», - APA-ի փոխանցմամբ՝ ընդգծել է Իլհամ Ալիևը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Նախկինում մեկը փռշտում էր՝ Հայաստանի նավթամթերքի շուկան ցնցումների էր ենթարկվում». Փաշինյան

Ռուսաստանում վառելիքի շուկայում առաջացած ճգնաժամը հաշվի առնելով՝ ինչ կանխարգելիչ քայլեր է նախատեսում Հայաստանի կառավարությունը՝ ներքին շուկայում կայունությունն ապահովելու համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ այս հարցին անդրադառնալով ասել էր՝ վաղուց էին պատրաստվել սրան՝ «մոնոպոլիաները վերացնելով»:

«Տեսեք՝ աշխարհում ինչեր տեղի ունեցան, բայց Հայաստանի նավթամթերքի շուկայում տեղի չունեցավ էն, ինչ նախկինում տեղի էր ունենում, երբ ինչ-որ մեկը փռշտում էր՝ Հայաստանի նավթամթերքի շուկան ցնցումների էր ենթարկվում: Մենք վաղուց նախապատրաստվել ենք դրան՝ մոնոպոլիաները վերացնելով: Եվ Հայաստանում այսօր տասնյակ բենզին ներկրողներ կան, նոր ներդրումներ կան, նոր բենզալցակայանների ցանցեր կան հներն էլ գործում են, և շուկայական կարգավորումներով այդ հարցը կկարգավորվի, մենք համոզված ենք»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանում վառելիքի խնդիր կա, Հայաստանում բենզալցակայաններն աշխատում են սովորականի պեսՊուտինը խոստովանել է՝ ուկրաինական հարվածներից Ռուսաստանում վառելիքի պակաս կաԵթե նույնիսկ ռիսկեր կան, դրանք կառավարելի են. Խուդաթյանը՝ գազի մասին