Ադրբեջանի և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակն ու Ուկրաինային աջակցությունը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Գդանսկում անցկացվող Ուկրաինայի վերականգնման համաժողովի ընթացքում հանդիպել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ։

Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանը լեհ-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարներից բացի նախարարները քննարկել են Ուկրաինային աջակցության հարցերը, նաև անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, տարածաշրջանային գործընթացներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին առաջարկել է Ադրբեջանում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին զանգահարել է Ալիևին