Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ապրիլի 23-ին Երևանում կայացած ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշի այրումը։
APA-ի փոխանցմամբ՝ Բաքուն շեշտել է, թե Հայաստանի կառավարությունը պետք է ձեռնարկեր համապատասխան անվտանգության միջոցառումներ, անհապաղ կանխեր նման արշավը, որը «խորը արմատացած էթնիկ ատելության դրսևորում» է Ադրբեջանը որակել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վարչապետը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումըՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մեկնարկին այս տարի ևս այրվեց Թուրքիայի դրոշը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է որակել Երևանում ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը։ Նա դատապարտել է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։
Փաշինյանը նախորդ տարի կրկին դատապարտել էր Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը: