Ադրբեջանական նավթի գինը գերազանցել է 120 դոլարը բարելի դիմաց

Ադրբեջան - Նավթահանք Կասպից ծովում, արխիվ

Համաշխարհային շուկաներում Azeri Light (CIF) մակնիշի ադրբեջանական նավթը թանկացել է: "AПА-Экономикс"-ի փոխանցմամբ՝ այդ վառելիքի մեկ բարելի գինն աճել է 0.48 դոլարով կամ 0.4 տոկոսով և հասել 102.02 դոլարի:

Ադրբեջանական նավթի նախկին գինը 119.54 դոլար էր:

APA-ն նշում է, որ Ադրբեջանի այս տարվա պետբյուջեում Azeri Light-ի մեկ բարելի միջին գինը հաշվարկված է 65 դոլարից ելնելով:

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ընթացքում Հորմուզի նեղուցով նավագնացության խափանումների ֆոնին նավթի գինը համաշխարհային շուկաներում աճում է, և անցնող շաբաթ Brent մակնիշի նավթի մեկ բարելի գինը գերազանցեց 100 դոլարը:

Հորմուզի նեղուցով մինչև պատերազմը փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:

Վերջին օրերին էլ հութիները վերահսկողություն հաստատեցին Եմենի՝ Կարմիր ծովի ամբողջ առափնյա հատվածի նկատմամբ՝ է՛լ ավելի վտանգելով նավթի համաշխարհային մատակարարումները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ը սահմանափակել է իր պաշտպանությամբ Հորմուզով անցնելու ժամանակըՀութիները Եմենում գրավել են Կարմիր ծովի ողջ ափը և կարող են խնդիրներ ստեղծել Սաուդյան Արաբիայի արտահանումների համարՀութիները գրավել են Եմենի առանցքային նավահանգիստը Կարմիր ծովում. Reuters-ի աղբյուրներԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, նավթի գինն անցել է 100 դոլարըԻրանը հայտարարել է, որ ամերիկյան 2 նավի և 8 լցանավի է հարվածել Հորմուզում