Ադրբեջան է ժամանել ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակությունը

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի համայնապատկեր, արխիվ

ԱՄՆ փոխնախագահի Բաքու կատարելիք այցի նախօրեին Ադրբեջան է ժամանել Միացյալ Նահանգների Առևտրի պալատի պատվիրակությունը՝ Մերձավոր Արևելքի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Խուշ Չոքսիի գլխավորությամբ։

Պետական «Ազերթաջ» գործակալության հաղորդմամբ՝ ամերիկացի հյուրերն այսօր հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նրանց շարքում են Apple, Ericsson AB, ExxonMobil, Visa, Boeing Global, Shell International, Azerbaijan Coca-Cola Bottlers LLC և Motorola Solutions ընկերությունների ղեկավարները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վենս. «Հպարտ եմ, որ ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ, որ այցելում է Հայաստան»Վենսի խոսնակը հայտնել է նրա Երևան և Բաքու այցի ժամանակացույցը