Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երեք նոր դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան և մեկ դիմում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
ԲՀԿ-ն վիճարկում է ընտրական օրենսդրության որոշ դրույթներ և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները՝ պնդելով, որ դրանց հետևանքով իր ընտրողների ձայները չեն հաշվարկվել, և կուսակցությունը դուրս է մնացել խորհրդարանից։
Ըստ կուսակցության՝ վերահաշվարկներից հետո ԲՀԿ-ն ստացել էր 58 հազար 525 ձայն՝ հաղթահարելով 4 տոկոսի անցողիկ շեմը, սակայն ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասերի արդյունքները, որտեղ կուսակցությունն ընդհանուր 213 ձայն ուներ։ Վերջնական արդյունքներով ԲՀԿ-ն ստացել է 3,989 տոկոս՝ շեմից պակաս մնալով 156 ձայնով։
Ավելի վաղ Սահմանադրական դատարանը մերժել էր ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ որոշումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքներըՍեպտեմբերին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդներն իրենց զեկույցում մտահոգություն էին հայտնել, որ ԿԸՀ-ն առանց բավարար հիմնավորման անվավեր է ճանաչել ընտրատեղամասերի արդյունքները և վերաքվեարկություն չի նշանակել՝ դրանով ազդելով ԲՀԿ-ի խորհրդարանական ներկայացվածության վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԲՀԿ-ն ողջունում է, ՔՊ-ականները շրջանցում նշված խնդիրները․ արձագանքներ ԵԽԽՎ զեկույցինԸնտրություններից մոտ մեկ ամիս անց տնտեսական հանցագործությունների մեղադրանքով կալանավորվել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա մինչ օրս կալանքի տակ է։ Նոյեմբերի 5-ին դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է նրա կալանքի ժամկետը։
ԲՀԿ-ի տարածած հայտարարության համաձայն՝ կալանքի տակ են նաև կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարը՝ Անդրանիկ Թևանյանը, և յոթերորդ համարը՝ Մարտուն Գրիգորյանը։