Եվրամիությունն առաջարկել է պատժամիջոցների 22-րդ փաթեթում ներառել Ռուսաստանում անօդաչու թռչող սարքեր արտադրող ամենափոքր ընկերություններից մեկը, հայտնում է «Սիստեմա» հետաքննական նախագիծը, որը ծանոթացել է պատժամիջոցների նախագծին։
Պատժամիջոցների նոր ցուցակում ընդգրկելու համար առաջարկված ֆիզիկական անձանց և կազմակերպությունների թվում են ուրալյան «Վերտիկալ» ընկերությունը և դրա տնօրենն ու միակ սեփականատեր Յանիս Շտայնբերգը։
Սա «Սիֆա» և «Վալերա» անվանումներով անօդաչու թռչող սարքեր արտադրող փոքր ընկերություն է, որը հիմնադրվել է 2024 թվականին՝ երիտասարդ գործարար Սեմյոն Անֆինոգենովի մասնակցությամբ։
Մինչև անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվելը նա փայտի թանկարժեք տեսակներից գրիչներ էր պատրաստում։ Գրիչների արտադրությունից մարտական անօդաչուների արտադրության անցումը նա բացատրել է Instagram-ի արգելափակմամբ։ Այս մասին ավելի վաղ գրել էր «Սիստեման»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵՄ յոթ երկիր առաջարկել է վիզաներ չտրամադրել ռուս և բելառուս մարզիկներին. PoliticoՌուսաստանի Դաշնային հարկային ծառայության տվյալներով՝ «Վերտիկալ» ընկերության աշխատակիցների թիվը երբեք չի գերազանցել մեկ մարդը։ Նոյեմբերի 19-ին ընկերությունը դիմում է ներկայացրել իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրից իրեն հանելու համար։
«Վերտիկալը» կարող է դառնալ ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված անօդաչու թռչող սարքեր արտադրող ամենափոքր ընկերությունը։ 2025 թվականի ամբողջ տարվա ընթացքում ընկերությունը վճարել է 70,000 ռուբլուց պակաս հարկեր և ապահովագրական վճարներ։
Խոշորները ներառված չեն
Միևնույն ժամանակ, անօդաչու թռչող սարքեր արտադրող շատ ավելի խոշոր մասնավոր ընկերություններ, օրինակ՝ «Ումնիե պտիցի»-ն (արտադրում է «Սորոկա» FPV անօդաչու սարքերը, 2025 թվականի հասույթը կազմել է ավելի քան մեկ միլիարդ ռուբլի, իսկ զուտ շահույթը՝ 622 միլիոն ռուբլի), դեռ չեն հայտնվել ԵՄ պատժամիջոցների տակ և ներառված չեն նոր պատժամիջոցների նախագծում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Եվրահանձնաժողովը ներկայացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՑանկում ներառված չէ նաև Պոդչուֆարովների ընտանիքին պատկանող ընկերությունների ցանցը, որը «Գրոզնիե պտիցի» ապրանքանիշով անօդաչու սարքեր է արտադրում, նշում է լրատվամիջոցը։
Թիրախում՝ եկեղեցին
Պատժամիջոցների նախնական ցուցակում ընդգրկված մեկ այլ կազմակերպության՝ «Սոֆրինոյի» գործունեության ծավալներն անհամեմատ ավելի մեծ են։ Այն Մոսկվայի պատրիարքարանին պատկանող՝ Ռուսաստանում եկեղեցական պարագաների և կրոնական նշանակության այլ ապրանքների խոշորագույն արտադրողն է։
«Սոֆրինոյի» նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հիմքերից նշվում են ռուս զինծառայողների համար կրոնական նշանակության իրերի արտադրությունը և զինվորական հոգևորականներին հատուկ դաշտային ժամերգությունների հավաքածուների մատակարարումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵՄ պատժամիջոցների նոր ցանկում է նաև Wildberries-ի ղեկավարը«Ռոսատոմը» ևս ներառված է
Պատժամիջոցների ցանկի ներկայիս նախագծում ներառվել են նաև «Ռոսատոմի» մի շարք ձեռնարկություններ՝ ինչպես հիմնականում քաղաքացիական գործունեություն ծավալող, այնպես էլ անմիջականորեն միջուկային սպառազինությունների համալիրին առնչվող (Ն. Լ. Դուխովի անվան Համառուսաստանյան ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտը, «Էլեկտրոխիմպրիբոր» կոմբինատը և այլն), ինչպես նաև դրանց ղեկավարները։
Սա կարող է դառնալ Ռուսաստանի միջուկային սպառազինությունների համալիրի դեմ եվրոպական պատժամիջոցների ամենախոշոր ընդլայնումներից մեկը։
Պաշտոնյաներ
ԵՄ-ն առաջարկել է նաև պատժամիջոցներ սահմանել Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Ումար Կրեմլևի նկատմամբ՝ նրան համարելով Ռուսաստանում գործունեություն ծավալող խոշոր գործարար, որն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սպառնացող գործողություններին և քաղաքականությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ֆրանսիան Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցներ է ակնկալում՝ սուպերմարկետների վրա կիբեռհարձակման համարՊատժամիջոցներ սահմանելու հիմքերից նշվում են Կրեմլևի մասնակցությունը «Առողջ հայրենիք» շարժման գործունեությանը և պետական «ՎՏԲ» բանկի հետ համատեղ վիճակախաղային բիզնեսը։
Պատժամիջոցների տակ կարող է հայտնվել նաև Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը, որը համակարգում է ռազմարդյունաբերական համալիրը և արդեն իսկ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Ուկրաինայի պատժամիջոցների տակ է։
Նախնական ցուցակում ընդգրկված մյուս անձանց և կազմակերպությունների թվում են ռուսական Starlink-ի անալոգը մշակող «Բյուրո 1440»-ը, Երիտասարդության հարցերով դաշնային գործակալությունը (Ռոսմոլոդյոժ), «Եդինայա Ռոսիա» կուսակցության «Երիտասարդ գվարդիան», «Ռոսկոնգրես» հիմնադրամը, «ստվերային նավատորմի» հինգ լցանավերի նավապետներ, «Սևերստալ» մետալուրգիական ընկերությունը, ինչպես նաև այլ ֆիզիկական և իրավաբանական անձինք։