ԵՄ յոթ երկիր հանդես է եկել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին վիզաներ չտրամադրելու, ինչպես նաև այդ երկրների բոլոր քաղաքացիների համար վիզաների տրամադրման կանոնները խստացնելու առաջարկով։
Նրանք առաջին անգամ հստակ հայտարարել են, որ սպորտը, իրենց համոզմամբ, «անջատ չէ աշխարհաքաղաքականությունից»։ Հղում անելով Եվրահանձնաժողովին ուղարկված նամակին՝ հաղորդում է Politico-ն։
«Պարզապես անհնար է սպորտն անջատել աշխարհաքաղաքականությունից։ Ռուս մարզիկների վերադարձը Եվրոպայում անցկացվող մրցումներին Ռուսաստանի հաղթանակը կլինի, ինչը ԵՄ-ն չպետք է թույլ տա»,- մեջբերում է պարբերականը նամակի հեղինակներին։
Կրեմլը նախկինում քննադատել էր ռուս մարզիկների մասնակցությունը եվրոպական մրցումներին սահմանափակելու նախաձեռնությունները։ Դմիտրի Պեսկովը նման քայլերը որակել էր որպես «սպորտը քաղաքականացնելու փորձ» և հայտարարել, որ «դրանք հակասում են օլիմպիական սկզբունքներին»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ֆինլանդիան և Նորվեգիան կարգելեն ռուս մարզիկների մուտքը մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտըԲացի Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների համար ԵՄ մուտքի վիզաների լիակատար արգելքից՝ յոթ երկրների առաջնորդները կոչ են արել վիզաներ չտրամադրել նաև այն մարզիկներին, որոնց թույլատրվել է հանդես գալ չեզոք դրոշի ներքո։
Նրանք առաջարկել են նաև խստացնել այդ երկրների քաղաքացիներին սովորական տուրիստական վիզաների տրամադրման կանոնները։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս առաջարկներն արդեն ներառվել են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 22-րդ փաթեթում, սակայն դեռ չեն ստացել միության բոլոր 27 անդամ երկրների աջակցությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Եվրահանձնաժողովը ներկայացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՊարբերականի տեղեկություններով՝ յոթ երկրների առաջնորդները մտադիր են մյուս պետություններին համոզել աջակցել վիզային սահմանափակումներին նոյեմբերի 26-27-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում, որտեղ քննարկվելու են ԵՄ բյուջեն և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆինանսավորման հարցերը։