Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 24-25-ը աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Այցի ընթացքում նախատեսված է Գրիգորյանի հանդիպումը Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ:
Հայաստանի փոխվարչապետը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Թե ինչ հարցեր են քննարկվելու Օվերչուկի հետ հանդիպմանը, պաշտոնական հաղորդագրությունում չի հստակեցվում:
Մհեր Գրիգորյանի մոսկովյան այցը տեղի է ունենում հայ-ռուսական լարվածության պայմաններում: Ռուսաստանը տարեսկզբից արգելել է հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծումն ու տարանցումը ԵԱՏՄ տարածքով, Հայաստանն իր հերթին բողոքարկել է Մոսկվայի այս քայլերը ԵԱՏՄ կոլեգիայում: Երևանի դիմումի հարցով որոշում դեռ չի կայացվել: