Իրանը հայտնել է, որ Հորմուզում 3 նավթատար է պայթել ականների վրա

Օմանի ափերի մոտ Հորմուզի նեղուցում տանկեր է այրվել, 17-ը նոյեմբերի, 2027թ.

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ երեք նավթատար է հրդեհվել Հորմուզի նեղուցում ռազմածովային ականների վրա պայթելուց հետո:

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ դրանք փորձել են նեղուցն անցնել Թեհրանի հետ չհամաձայնեցված երթուղով: Ըստ կորպուսի՝ տանկերները գտնվում էին ԱՄՆ զինված ուժերի պաշտպանության և օդային ուղեկցության ներքո։

Ըստ ԻՀՊԿ-ի՝ երկու նավ ականների են բախվել նեղուցի արևելյան մասում, իսկ հզոր պայթյունների հետևանքով հրդեհներ են բռնկվել բոլոր երեք նավերի վրա։

Երեկ էլ Իրանի զինված ուժերը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցում չորս նավթատար նավ է պայթել ականների վրա: ԻՀՊԿ-ն նշել էր, որ առաջին երկու տանկերներն ուղևորվում էին «ԱՄՆ կենտրոնական հրամանատարության աջակցությամբ»։ Մյուսները պայթել են ականների վրա, երբ փորձել են հատել նեղուցը Թեհրանի հետ չհամաձայնեցված երթուղիով։

Իրանը՝ գլխավոր կասկածյալ

Wall Street Journal-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ն կասկածում է, որը Իրանը կիբեռհարձակումներ է գործել նավթ, հեղուկ գազ, քիմիական արտադրանք և այլ դյուրավառ նյութեր տեղափոխող 50 նավերի վրա և այժմ հետաքննություն է անցկացվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը հայտնել է, որ Հորմուզում 4 նավթատար է պայթել ականի վրա

Թերթը գրում է, որ Վաշինգտոնն ուսումնասիրում է Իրանի հնարավոր ներգրավվածությունը՝ մտահոգությունների ֆոնին, որ Թեհրանն ընդլայնում է հակամարտությունը՝ կիբեռգործողություններ իրականացնելով Մերձավոր Արևելքից դուրս գտնվող տարածքներում։

Պարբերականը նշում է, որ որոշ նավեր ստացել են նախազգուշացումներ և ռումբի մասին սպառնալիքներ։ Չնայած Իրանն է գլխավոր կասկածյալը՝ Ռուսաստանը նույնպես կասկածվում է, նշում է թերթը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն չի գտել որևէ ապացույց, որը կվկայեր Իրանի ներգրավվածության մասին։

Թերթը նշում է, որ վերջին շաբաթներին ԱՄՆ ափային պահպանության ծառայությունը կիբեռպաշտպանության խմբեր է տեղակայել՝ հարձակման ենթարկված և ԱՄՆ-ին մոտեցող առնվազն չորս նավերին արձագանքելու համար՝ աշխատելով մեղմել սպառնալիքները, նախքան նավերը կհասնեն ամերիկյան նավահանգիստներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը խոցել է ամերիկյան 58-րդ MQ-9 ԱԹՍ-ն

Նշվում է, որ հարձակման ենթարկված մյուս նավերից մի քանիսը եղել են Եվրոպայի և Ասիայի մոտակայքում։

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են միջնորդների՝ հիմնականում Կատարի միջոցով բանակցությունները, թեև պաշտոնական բանակցությունների վերսկսման կամ հնարավոր համաձայնության մասին դեռ խոսք չկա։

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ ալ Թանին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ շարունակում է աշխատել Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության թուլացման ուղղությամբ։