Կիևի մարզում ԱԹՍ հարվածից բնակելի շենք է փլուզվել․ կա առնվազն 2 զոհ

Ուկրաինայի Կիևի մարզում այսօր առավոտյան ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով բնակելի շենք է փլուզվել, զոհվել է առնվազն 2 մարդ, հայտնում է նախագահ Վլադիմիր Զելենսկին: և

Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ մոտ 10 հոգի, հնարավոր է, դեռ մնում են փլատակների տակ։

«Ինը մարդ արդեն տարհանվել է, իսկ հրդեհը՝ մեկուսացվել», - X-ում գրել է Զելենսկին։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ չորս մարդ, այդ թվում՝ մի դեռահաս, վիրավորվել են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական կողմը ԱԹՍ-երով հարվածել է Ուկրաինային․ կան վիրավորներ