Մելանիա Թրամփը հույս ունի, որ մինչև Սուրբ Ծնունդ ռուս-ուկրաինական նոր հրադադար կհաստատվի

ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ է վարում Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ՝ հույս հայտնելով, որ մինչև Սուրբ Ծնունդ հնարավոր կլինի հասնել հերթական հրադադարի։

«Իհարկե, խոսքը համաշխարհային խաղաղության մասին է, բայց առաջին հերթին ես շատ կուզենայի, որ ավելի շատ հրադադարներ լինեն։ Մենք կարող ենք շատ արագ հասնել դրան, եթե և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը պատրաստ լինեն։ Ես արդեն բանակցություններ եմ վարում։ Հնարավոր է՝ մինչև Սուրբ Ծնունդ ևս մեկ հրադադար հաստատվի», - ասել է Մելանիա Թրամփը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին պարգևատրել է Մելանյա Թրամփին

ԱՄՆ առաջին տիկինն ասել է նաև, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո սկսել է աշխատել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ Օլեշկիի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու ուղղությամբ։

«Ես ներգրավված էի Օլեշկիում իրականացված] գործողության բոլոր մանրամասներում և շատ ուրախ եմ, որ 800 մարդ փրկվել է։ Նրանց թվում եղել են բազմաթիվ տարեցներ ու երեխաներ, որոնք այժմ ապահովված են կացարանով, սննդով և դեղորայքով»,- ասել է ԱՄՆ առաջին տիկինը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մելանյա Թրամփի ջանքերով Օլեշկիում հրադադար է հաստատվում