Դանիան առաջարկում է արգելել ռուսաստանցիների զբոսաշրջային վիզաները ԵՄ-ում

Մոսկվան համարժեք պատասխան կտա. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

Դանիան Եվրամիության երկրներին առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը և չճանաչել Ռուսաստանի ոչ կենսաչափական անձնագրերը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը, որի իսկությունը հաստատել են երկու դիվանագետ։

Գործակալության տվյալներով՝ առաջարկը ներկայացվել է երեկ երեկոյան եվրոպացի դիվանագետներին ուղարկված նամակում։

Դանիան իր նախաձեռնությունները կներկայացնի երկուշաբթի՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեի հերթական նիստում։

Ի դեպ, դեռ հոկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական թղթակից Ռիկարդ Յոզվիակը հաղորդել էր, որ Բրյուսելը քննարկում է Ռուսաստանի քաղաքացիների համար Շենգենյան գոտի ոչ էական ուղևորությունների լիակատար արգելք սահմանելու հնարավորությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ-ն մտադիր է ՌԴ քաղաքացիներին զբոսաշրջային վիզա չտրամադրել

Հոկտեմբերին Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենն էր ԵՄ երկրներին կոչ արել դադարեցնել զբոսաշրջային վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆինլանդիայի ԱԳ նախարարը ԵՄ-ին կոչ է արել ՌԴ քաղաքացիներին զբոսաշրջային ​​վիզաներ չտրամադրել

Ավելի վաղ Դանիայի ԱԳՆ էր կանչվել Ռուսաստանում Դանիայի դեսպանը, որին տեղեկացրել էին, որ Ռուսաստանի ռազմական կցորդը հայտարարվել է անցանկալի անձ։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտարարել է, որ Մոսկվան համարժեք պատասխան կտա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լեհաստանը 2026-ից չի ճանաչի Ռուսաստանի քաղաքացիների ոչ կենսաչափական անձնագրերըՊեսկով. Ռուսաստանցիների համար վտանգավոր է դարձել Եվրոպա մեկնելըՖինլանդիան և Նորվեգիան կարգելեն ռուս մարզիկների մուտքը մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը