Իրանը խոցել է ամերիկյան 58-րդ MQ-9 ԱԹՍ-ն

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության ուժերը Հորմուզի նեղուցի երկնքում խոցել են ամերիկյան թվով 58-րդ MQ-9 անօդաչու թռչող սարքը։

Լուրը հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը:

Իրանական կողմի պնդմամբ՝ սա ԱՄՆ MQ-9 տեսակի արդեն 58-րդ անօդաչու թռչող սարքի խոցումն է։ Թեհրանը դա ներկայացնում է որպես իր հակաօդային պաշտպանության համակարգերի արդյունավետության և երկրի օդային տարածքում ու ռազմավարական ջրերում ամերիկյան անօդաչու սարքեր հայտնաբերելու ու խոցելու կարողության ապացույց։

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հետազոտական ծառայության տվյալներով՝ Վաշինգտոնը հայտնել է Իրանի դեմ Իսրայելի հետ համատեղ հարձակումներ սկսելուց ի վեր տասնյակ ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի կորստի կամ վնասվելու մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը հաղորդում է նորագույն ՀՕՊ համակարգի միջոցով ամերիկյան 2 անօդաչու ոչնչացնելու մասին