Կրիվոյ Ռոգում ռուսական հարվածի հետևանքով զոհվել են երեխա և բուժաշխատող, կա 47 վիրավոր

Կրիվոյ Ռոգի կենտրոնը ռուսական ուժերի հարվածներից հետո

Նոյեմբերի 20-ի ուշ երեկոյան ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կրիվոյ Ռոգի կենտրոնին։ Զոհվել են շտապօգնության բուժաշխատողը և յոթամյա տղա։ Տուժել է 47 մարդ, այդ թվում՝ վեց երեխա։ Վնասվել է ավելի քան 20 բնակելի շենք և հիվանդանոց։

Դնեպրոպետրովսկի մարզային խորհրդի նախագահ Միկոլա Լուկաշուկի խոսքով՝ ռուսական ուժերը բալիստիկ հրթիռով հարվածել են քաղաքի կենտրոնին՝ բնակելի շենքերի և ռեստորանի հարևանությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը հարվածել է Կիևին, Դնեպրին, Կրիվոյ Ռոգին. կան զոհեր և վիրավորներ Կիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոց է վնասվելՈւկրաինային ռուսական հարվածներից սպանվել է 5 մարդ, 160 բնակավայր զրկվել է էլեկտրաէներգիայից