Հայաստանից Ադրբեջան է արտահանվել 95 հազար 500 դոլարի ապրանք։ Այս մասին են վկայում Ադրբեջանի պաշտոնական վիճակագրական տվյալները։
Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ Ադրբեջան հայկական արտադրության փայլաթիթեղ է արտահանվել, սակայն մատակարարումների ծավալը չէր հրապարակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանից Ադրբեջան է արտահանվել ալյումինե փայլաթիթեղ. ՊապոյանԸստ ադրբեջանական վիճակագրության՝ նույն ժամանակահատվածում Ադրբեջանից Հայաստան արտահանվել է շուրջ 23,5 միլիոն դոլարի ապրանք։
Այսպիսով, երկու երկրների միջև առևտրային հաշվեկշիռը գրեթե ամբողջությամբ Ադրբեջանի օգտին է. Ադրբեջանից Հայաստան արտահանման ծավալը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ ուղղությամբ արտահանումը։
Հուլիսին Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանն Ադրբեջանից շուրջ 6.4 միլիոն դոլարի նավթամթերք է ներկրել: Դեպի Ադրբեջան տարվա առաջին եռամսյակում ընդհանրապես արտահանում չի եղել: