Մատչելիության հղումներ

Հայաստանից Ադրբեջան է արտահանվել ալյումինե փայլաթիթեղ. Պապոյան

Հայաստանից Ադրբեջան է արտահանվել ալյումինե փայլաթիթեղ, լրագրողներին տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Իսկ հարցին, թե ի՞նչ այլ ապրանքներ կարող են առաջիկայում արտահանվել Ադրբեջան, Պապոյանը կարճ է արձագանքել․ «Տեսնենք»:

Հուլիսին Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանն Ադրբեջանից շուրջ 6.4 միլիոն դոլարի նավթամթերք է ներկրել: Դեպի Ադրբեջան տարվա առաջին եռամսյակում ընդհանրապես արտահանում չի եղել:


XS
SM
MD
LG