Nvidia-ն չի պատրաստվում նախկին ղեկավարին վերադարձնել պաշտոնին

Արհեստական բանականության համար չիպեր արտադրող ամերիկյան Nvidia ընկերությունը չի պատրաստվում գործադիր տնօրենի պաշտոնին վերադարձնել իր համահիմնադիր Ջենսեն Հուանգին, որն անցած շաբաթ հրաժարական էր տվել շուրջ 33 տարի ընկերությունը ղեկավարելուց հետո։

Այս մասին ներդրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Nvidia-ի տնօրենների խորհրդի նախագահ Հարվի Ջոնսը՝ միաժամանակ հրաժարվելով պատասխանել Հուանգի հեռանալու վերաբերյալ հարցերին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նոր զարգացումներ Nvidia-ի շուրջ. նախկին տնօրենին ու ԱՄՆ առևտրի նախարարին հրավիրել են հարցաքննության

Հուանգի անսպասելի հրաժարականը անորոշություն է առաջացրել արհեստական բանականության ոլորտում, որտեղ Nvidia-ն գերիշխող դիրք ունի։ Ընկերության ղեկավարության փոփոխությունը կարող է հնարավորություն ստեղծել մրցակիցների, այդ թվում՝ AMD-ի և Cerebras-ի համար՝ մեծացնելու իրենց մասնաբաժինը շուկայում։

Միևնույն ժամանակ Nvidia-ն փորձում է վստահեցնել ներդրողներին, որ ղեկավարության փոփոխությունը չի խաթարի ընկերության աշխատանքը։ Ընկերությունը բարձրացրել է առաջիկա եռամսյակի եկամուտների կանխատեսումը՝ գերազանցելով վերլուծաբանների սպասումները։

Nvidia-ի ժամանակավոր գործադիր տնօրեն և ֆինանսական տնօրեն Քոլեթ Քրեսը հայտարարել է, որ ընկերության նոր՝ Vera Rubin տեխնոլոգիական հարթակը հաջողությամբ է զարգանում, իսկ նախատեսված ծրագրերն իրականացվում են ըստ ժամանակացույցի։

Ընկերությունն այժմ նոր գործադիր տնօրեն է փնտրում։