Գևորգ Պապոյանը կմեկնի Մոսկվա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 18-19-ը գործուղվելու է Ռուսաստանի Դաշնություն: Համապատասխան որոշումը նոյեմբերի 17-ին հրապարակվել է էլեկտրոնային կառավարման e-gov.am հարթակում։

Վարչապետի որոշման համաձայն՝ Պապոյանը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության արտաքին քաղաքականության հարցերի և ազգային արժույթներով հաշվարկների առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ խորհրդակցություններին:

Գործուղումից վերադառնալուց հետո Գևորգ Պապոյանը եռօրյա ժամկետում պետք է այցի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնի։

Այցը տեղի է ունենում երկու երկրների տնտեսական հարաբերություններում առկա լարվածության պայմաններում: Մոսկվան գարնանից արգելել է հայկական գյուղմթերքի, ծաղիկների, մի քանի տեսակ խմիչքների և այլ ապրանքների ներմուծումն ու արտահանումը ԵԱՏՄ տարածքով:

Պաշտոնական Երևանը դեռ սեպտեմբերին դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ ԵԱՏՄ տարածքում հայկական ծագում ունեցող ապրանքների տեղափոխման սահմանափակումները որպես «առևտրային խոչընդոտ» (բարիեր) ճանաչելու նպատակով: Սակայն նիստը, որում ակնկալվում է Հայաստանի դիմումի վերաբերյալ որոշման կայացումը, արդեն երկու անգամ հետաձգվել է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանի նախաձեռնությամբ հետաձգվել է ԵԱՏՄ-ում Ռուսաստանի սահմանափակումների հարցով քննարկումը Գազի գնի բարձրացումը խիստ անցանկալի է. Գևորգ ՊապոյանՀայաստանի բողոքի հարցով ԵՏՀ-ում որոշման համար կոնսենսուս է անհրաժեշտ. Պապոյան