Turkish Cargo-ն սկսել է կանոնավոր բեռնափոխադրումները դեպի Հայաստան

Թուրքական «Turkish Airlines» ավիաընկերության բեռնափոխադրումների ծառայությունը՝ «Turkish Cargo»-ն, նոյեմբերի 15-ին իրականացրել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը։ Այս մասին հայտնել են թուրքական «HavaSosyalMedya» և «Aeroportist» ոլորտային հարթակները։

Նշվում է, որ տարածաշրջանային ղեկավարության և օպերացիոն թիմի համակարգմամբ իրականացված չվերթը նպատակ ունի երկու երկրների միջև ապահովել արդյունավետ և հուսալի բեռնափոխադրումներ՝ միաժամանակ ընդլայնելով ընկերության գլոբալ լոգիստիկ ցանցը։

2026 թվականի մարտից «Turkish Airlines»-ը կանոնավոր ուղևորատար չվերթներ է իրականացնում Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Turkish Airlines-ը մեկնարկել է Ստամբուլ - Երևան - Ստամբուլ չվերթները

Հայաստանն ու Թուրքիան 2021-ի վերջին վերսկսել են հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ավելի քան երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունենալուց հետո։

Չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին՝ երկու երկրների ցամաքային սահմանը շարունակում է փակ մնալ։

2022-ին երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը մինչև օրս կյանքի չի կոչվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրքիայից բեռնատար օդանավեր չեն ժամանել Հայաստան՝ չնայած արգելքի պաշտոնապես վերացմանըԻ՞նչ կտա Հայաստանին Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումների հնարավորությունը