Զախարովան ՆԱՏՕ-ն համեմատել է «հիվանդ ատամի» հետ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Եվրոպայում անվտանգությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա կլիներ, եթե չլիներ ՆԱՏՕ-ն։

«Հենց ՆԱՏՕ-ն է այն կազմակերպությունը, որը հիվանդ ատամի պես ճնշում էր ինչպես Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայի, այնպես էլ ամբողջ աշխարհի իմունային համակարգը՝ դեպի իրեն ուղղելով արձագանքման հսկայական ռեսուրսներ», - ասել է Զախարովան։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսպես է արձագանքել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությանը, թե Ռուսաստանի հետ անվտանգության ճարտարապետության հարցերը քննարկելու կարիք չկա, քանի որ այդ ճարտարապետությունն արդեն գոյություն ունի՝ ի դեմս ՆԱՏՕ-ի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մերց. Եվրոպան Ռուսաստանի հետ «անվտանգության ճարտարապետություն» քննարկելու կարիքը չունի

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երեկ էր հայտարարել, թե Եվրոպան Ռուսաստանի հետ անվտանգության նոր կարգավորումներ քննարկելու կարիքը չունի, և պնդել է, թե Բեռլինը պետք է ներգրավված լինի Ուկրաինայում պատերազմի կարգավորման բանակցությունների հաջորդ փուլում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն առաջին անգամ հարցրել է՝ արդյոք Ուկրաինան կհեռանա Դոնբասից՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. ԶելենսկիՌուսաստանը պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի կազմի վերաբերյալ. ՊեսկովՌուսաստանը և Ուկրաինան համաձայնել են, որ Եվրոպան ևս մասնակցի բանակցային գործընթացին. Քուշներ