Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան պետք է մասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններին, իսկ Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրի Մոսկվայի վրա։
Հայտարարությունը հաջորդել է Աբու Դաբիում եռակողմ խաղաղ բանակցություններին։
«Ուկրաինայի առաջնահերթությունը պատերազմը հնարավորինս շուտ ավարտելն է՝ արժանապատիվ խաղաղությամբ։ Մենք կարծում ենք, որ Եվրոպան պետք է ներկայացված լինի իրական դիվանագիտության յուրաքանչյուր փուլում»,- գրել է նա X-ում՝ Ուկրաինայի բանակցողների զեկույցից հետո։