Ստեփանավանում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, «Ազատությանը» փոխանցել է Քննչական կոմիտեի խոսնակը:
Քննչական կոմիտեն, սակայն, հրաժարվում է ասել, թե որ հոդվածով է հարուցվել քրեական վարույթը:
46-ամյա Արսեն Գրիգորյանը մահացել է այսօր առավոտյան, Նուբարաշենի բանտում, ըստ մտերիմների՝ սրտամկանի ինֆարկտից:
Գևորգյանը կալանավորվել էր տեղական ընտրություններից մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով: Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, թե թեկնածուն և նրա թիմակիցները ընտրակաշառք են բաժանել տասնյակ ընտրողների, իսկ ևս 30-ի համար ցուցակներն ու գումարը «ծրարված-պատրաստ» էին: Գևորգյանը մեղադրանքը չէր ընդունում: