Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումները բարձրաձայնվում են արտաքին գործերի նախարարի և նախարարության խոսնակի միջոցով, Երևանում հայտարարել է Իրանի փոխնախագահը՝ արձագանքելով TRIPP-ի շուրջ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականի կոշտ քննադատության մասին «Ազատության» հարցին:
Մոջթաբա Խամենեիի ավագ խորհրդականն օրերս հայ - ամերիկյան TRIPP նախագծի համար կոշտ քննադատել էր Հայաստանի վարչապետին: Ալի Աքբար Վելայեթին Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր Արևմուտքից կախվածությունն ավելացնելու մեջ, պնդելով, թե դա «բացում է թշնամանքի և լարվածության նոր գլուխ Հարավային Կովկասում»: Վելայեթիի այս պնդումներից առաջ և հետո Իրանի աշխարհիկ իշխանությունները հայտարարել են, որ հավատում են TRIPP-ի հարցում Երևանի հավաստիացումներին: Մասնավորապես, Իրանի արտգործնախարարության խոսնակը երեկ ասել էր՝ Հայաստանի իշխանությունները ներկայացրել են երաշխիքներ, որ Իրանի հարևանությամբ TRIPP-ի իրականացումը չի նախատեսում տարածաշրջանում ԱՄՆ զինվորականների տեղակայում, սահմանների փոփոխություն էլ չի լինի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանը և Թեհրանը քննարկել են հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացները«Ազատությունն» այսօր հայ - իրանական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրհոմադիից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված Իրանի իշխանության տարբեր թևերում դիրքորոշումների տարբերությունը TRIPP-ի հարցում:
Պաշտոնյան նախ շեշտեց, որ պետք է հետևել արտգործնախարարության հայտարարություններին, ապա հավելեց. - «Թեհրանի համար կարևոր է, որ տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը ապահովվի և պահպանվի տարածաշրջանի երկրների միջոցով: Երկրորդ կարևոր կետն էլ այն է, որ Իրանը կընդառաջի ցանկացած քայլի, որը կաջակցի տարածաշրջանի երկրների խաղաղությունը և անվտանգությունը պահպանելուն և ամրապնդելուն համար: Իրանական կողմը դեմ կլինի ցանկացած քայլի, որը կխոչընդոտի խաղաղության և անվտանգության ամրապնդմանը»:
Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին նաև ընդգծեց. - «Հայաստանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեզ համար վստահելի են, և մենք իրենց հետ կապի մեջ ենք»։
Լրագրողի հարցին՝ շարունակո՞ ւմ է Հայաստանի ինքնիշխանությունը կարմիր գիծ լինել Իրանի համար, փոխնախագահը չպատասխանեց՝ նշելով. «Ես տնտեսական ոլորտի պատասխանատուն եմ, քաղաքական հարցերը քաղաքական գործիչների տվեք»:
Իրանի փոխնախագահը Երևանում մասնակցում էր հայ-իրանական միջկառավարական խորհրդի նիստին: