Արծվիկ Մինասյանն ու Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամներ ընտրվեցին իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Շուշան Սարգսյանը և ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություների միասնական թեկածու Արծվիկ Մինասյանը:

ՔՊ թեկնածուի օգտին կողմ է քվեարկել 60, դեմ՝ 29 պատգամավոր: Արծվիկ Մինասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 58, դեմ՝ 42 պատգամավոր:

Նախորդ գումարման խորհրդարանում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր եղած, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ հանձնաժողովի անդամ ընտրվելու դեպքում կդադարեցնի անդամակցությունը ՀՅԴ-ին: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամը չի կարող կուսակցակցական լինել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանական SOCAR-ը ի՞նչ դեր ունի Հայաստանի բենզինի շուկայում. Ղազարյանի հարցը՝ ՔՊ թեկնածուին