ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման գործընթացին՝ կրոնական վայրերի պաշտպանության իր ծրագրի շրջանակներում, ադրբեջանական APA գործակալությանն ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսը։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն և այլ կառույցներ, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող են աջակցել այս գործընթացին։ Նպատակը հաշտեցումն իրականություն դարձնելն է», - հայտարարել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան, որը նաև իսլամատյացության դեմ պայքարի հարցերով հատուկ բանագնացն է։
ՄԱԿ-ի ներկայացուցչի հայտարարությունը հնչում է Լեռնային Ղարաբաղի հայկական եկեղեցիների ու վանքերի պատկանելության շուրջ Երևանի և Բաքվի վերջին տարաձայնությունների ֆոնին։
Ադրբեջանի իշխանությունները ակտիվորեն պնդում են, թե Գանձասարը, Դադիվանքն ու Լեռնային Ղարաբաղի մյուս հայկական եկեղեցիները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն են։ Բաքուն նաև Հայաստանին մեղադրում է Դադիվանքից խաչքարեր, որմնանկարներ և այլ մշակութային արժեքներ տեղափոխելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Գրոհ» մի քանի կողմից. Ինչու է Բաքուն ժխտում ու ջնջում Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունըՄայր Աթոռն ու մասնագետները բազմիցս ահազանգել են հայկական եկեղեցիների ու պատմական հուշարձանների ոչնչացման և դրանց հայկական ինքնությունը փոխելու փորձերի մասին։