Միացյալ Նահանգները շուրջ 1,4 միլիոն դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերին։
Ամերիկյան կողմի հաղորդմամբ՝ աջակցությունը կօգնի ամրապնդել Հայաստանի սահմանային անվտանգությունը և նպաստել նաև «Թրամփի ուղի» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացմանը։
Մինչ այդ՝ հոկտեմբերի 21-ին, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն էր տվել ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացմանը։ Հարցը հոկտեմբերի 27-ին կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։ ԱՄՆ-ում համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերն արդեն ավարտվել են։
Խորհրդարանական քննարկման ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ԹՐԻՓՓ-ով անցնող քաղաքացիները կարող են ընդհանրապես անմիջական շփում չունենալ հայ սահմանապահների ու մաքսավորների հետ՝ անցնելով էլեկտրոնային ստուգում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանցին TRIPP-ով անցնելիս հայ մաքսավորի ու սահմանապահի կհանդիպի՞. ըստ արտգործնախարարի՝ «կարող է ընդհանրապես չհանդիպի»Միաժամանակ նախարարը վստահեցրել էր, որ սահմանային ու մաքսային վերահսկողությունը կմնա Հայաստանի պետական մարմինների իրավասության ներքո։