Սեդրակ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Սեդրակ Քոչարյանը կմնա կալանքի տակ։ Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունն ու նրա կալանքը երկարաձգել ևս երկու ամսով։

Փաստաբանները մտադիր են դատարանի որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարանում։

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործով մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Երկուսն էլ արդեն երկու ամիս կալանքի տակ են։

Քոչարյանները մեղքը չեն ընդունում և գործը քաղաքական հետապնդում են համարում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ նրանք պետք է արդարադատության առաջ կանգնեն ապօրինի հարստանալու համար։