Ֆրանսիայում անկարգությունների վնասը կարող է հասնել 1,2 միլիարդ եվրոյի

FILE PHOTO: Nationwide protests in France against the cost of living

Ֆրանսիայում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով ապահովագրական ընկերությունների վնասները կարող են հասնել 1,2 միլիարդ եվրոյի, գրում է Financial Times-ը՝ հղում անելով Morningstar DBRS-ի փորձագետներին։

Եթե անկարգությունները շարունակվեն, վնասները կարող են աճել։ Նախնական գնահատականներով՝ դրանք արդեն գերազանցում են 2023 թվականի հուլիսյան անկարգությունների հետևանքով գրանցված 798 միլիոն եվրոյի վնասը։

Ֆրանսիայի առևտրի նախարար Սերժ Պապենի տվյալներով՝ վերջին անկարգությունների հետևանքով երկրում տուժել է առնվազն 3 հազար ձեռնարկություն, այդ թվում՝ Louis Vuitton և Kenzo ապրանքանիշերի խանութները։

Ապահովագրական Axa ընկերության ղեկավարը իշխանություններին կոչ է արել կանխել անկարգությունների կրկնությունը՝ ընդգծելով, որ պետությունը չպետք է ամբողջ ֆինանսական բեռը թողնի ապահովագրական ընկերությունների վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ցույցերից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում պարետային ժամ է սահմանվել. մարդիկ դժգոհում ենՀրկիզված շենքեր, թալանված խանութներ, հարյուրավոր վիրավորներ ու հազարավոր ձերբակալվածներ. ցույցեր ԵվրոպայումՑույցերի պատճառով Ֆրանսիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել, Մակրոնը չի ընդունել այն