Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած զանգվածային ցույցերի ու անկարգություններից հետո ներքին գործերի նախարար Լորան Նունյեսն այսօր առավոտյան հրաժարական է ներկայացրել, սակայն նախագահ Էմանյուել Մակրոնը չի ընդունել այն:
Նունյեսը ճնշման տակ է եղել գրեթե ողջ Ֆրանսիայում բռնություններով ուղեկցված ցույցերի պատճառով, սակայն Մակրոնն ասել է, որ հրաժարականը չի ընդունում՝ հաշվի առնելով իրավապահ մարմինների շարունակական աշխատանքի անհրաժեշտությունը, հայտնել է Ելիսեյան պալատը։
Ցուցարարը «սերը կհաղթի» գրությամբ խաչ է բռնել, Փարիզի Հանրապետության հրապարակում, 17-ը հոկտեմբերի, 2026 թ.
Մակրոնը նաև նախարարին խնդրել է քննարկել, թե ինչպես կարելի է Ֆրանսիայի փողոցներն ավելի անվտանգ դարձնել և անկարգությունների մասնակիցներին պատասխանատվության ենթարկել։
Նախարար Նունյեսն ասել է, որ հրաժարական է ներկայացրել, քանզի պատասխանատու է զգում տեղի ունեցածի համար։ Նախարարը բացատրել է, որ իր թիմերը կանխատեսել էին, որ ցույցերին կմասնակցի մոտ 200,000 մարդ, սակայն շաբաթ Ֆրանսիայում փողոց է դուրս եկել ավելի քան 550,000 մարդ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բողոքի ցույցեր Ֆրանսիայում․ կես միլիոն մասնակից, ավելի քան հազար ձերբակալվածՆա հավելել է, որ ձեռնարկված անվտանգության միջոցառումները «անհամաչափ» էին, և ոստիկանությունը մի քանի քաղաքներում «կորցրել է վերահսկողությունը»։
Ֆրանսիայում ցույցերն սկսել են դեռ անցած ամսվանից: Ի սկզբանե բողոքի էին դուրս գալիս ուսանողները, որոնք դժգոհում էին ուսումնական հաստատությունների պայմաններից, ուսուցիչների պակասից, սակայն ընթացքում բողոքի ակցիաներին են միացել նաև ծնողները, արհմիությունները և այլ քաղաքացիներ, ինչի արդյունքում ցույցերը վերածվել են ընդհանուր թանկացումների և կենսապայմանների դեմ ակցիաների:
Ցուցարարը ծածանում է Ֆրանսիայի դրոշը, Մարսել, 17-ը հոկտեմբերի, 2026 թ.
Շաբաթ տեղի ունեցած ցույցերն ուղեկցվել են անկարգություններով: Ցուցարարները հրի են մատնել ավտոմեքենաներ, շենքեր, նաև թալանել են խանութներ: Երկրի տարբեր քաղաքներում ոստիկանության հետ բախումներ են եղել։ Վիրավորվել է մոտ 150 ոստիկան, ևս 500 ցուցարար, հազարավոր ցուցարարներ են ձերբակալվել: Կիրակի անկարգությունները մասամբ շարունակվել են Փարիզում, որտեղ 350-ից ավելի ցուցարար է ձերբակալվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մակրոնը ցուցարարներին կոչ է արել հանդարտվել և խոստացել է պատժել օրինախախտներինԱրդարադատության նախարարը հայտարարել է, որ անվտանգության ծառայությունը «արդյունավետորեն չի պայքարում ծայրահեղ ձախերի դեմ»։
Շաբաթվա զանգվածային ցույցերից ու անկարգություններից հետո նախագահ Էմանյուել Մակրոնը կիրակի տեսաուղերձ է հղել ազգին՝ կոչ անելով հանդարտվել, նաև դատապարտել ցուցարարների կողմից բռնության կիրառումը: