Ֆրանսիայի տարբեր քաղաքներում շաբաթ տեղի ունեցած լայնածավալ ցույցերից ու դրանց հետևանքով տեղի ունեցած ավերածություններից հետո նախագահ Էմանյուել Մակրոնը կիրակի տեսաուղերձ է հղել ազգին՝ կոչ անելով հանդարտվել, նաև դատապարտել ցուցարարների կողմից բռնության կիրառումը:
Ութ րոպեանոց ուղերձում Մակրոնը հայտարարել է, որ նրանք, ովքեր վանդալիզմի են ենթարկել, թալանել են ուրիշների սեփականությունը, կկանգնեն արդարադատության առաջ և ստիպված կլինեն վճարել այլոց պատճառած վնասի համար։
Մակրոնն անկարգությունների կազմակերպիչներ է անվանել «արմատական ձախ ծայրահեղական խմբավորումների ցուցարարներին, որոնց միացել են բազմաթիվ քրեական տարրեր»։ Նախագահը խոստացել է, որ ավերված խանութների և սրճարանների սեփականատերերը կստանան փոխհատուցում։
Կենսամակարդակի անկման, թանկացումների, դպրոցական շենքային վատ պայմանների դեմ ուսանողների ցույցերը Ֆրանսիայում շարունակվում են ունենում արդեն մի քանի օր: Շաբաթ տեղի ունեցած համապետական ցույցերը Ֆրանսիայի պատմության մեջ ամենազանգվածայիններից էին և ուղեկցվել են անկարգություններով, վանդալիզմով և թալանով։ Երկրի տարբեր քաղաքներում ոստիկանության հետ բախումներ են եղել։ Վիրավորվել է մոտ 150 ոստիկան, ևս 500 ցուցարար, մոտ 2900-ից ավելի ցուցարար է ձերբակալվել:
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահն ասել է, որ անհրաժեշտ է տարբերակել խուլիգաններին և նրանց, ովքեր դուրս են եկել իրենց օրինական պահանջներն արտահայտելու։ Նա ընդունել է, որ ցուցարարների դժգոհությունն արդարացված է, և որ Ֆրանսիան հիմա դժվարին իրավիճակում է, մասնավորապես սոցիալական ոլորտում։ «Երիտասարդներն ասում են՝ սա այն ապագան չէ, որը մենք ուզում ենք: Մենք պետք է լսենք զայրացածներին»,- ասել է նա։
Ֆրանսիայի նախագահը խոստովանել է, որ վառելիքի գների աճն ազդում է ընդհանուր ծախսերի վրա, չնայած Ֆրանսիան պատասխանատու չէ վառելիքի ճգնաժամի համար։ Նա խոստացել է առաջիկայում բանակցություններ վարել Պարսից ծոցի երկրների հետ նավթի և նավթամթերքի գների զսպման վերաբերյալ։
Էմանյուել Մակրոնը նաև ասել է երկխոսության պետք է նստեն բոլոր շահագրգիռ կողմերը՝ թե՛ ցուցարարները, թե՛ նրանք, ու դեմ բողոքում են քաղաքացիները: «Բոլորը պետք է նստեն և մասնակցեն քննարկմանը՝ աշխատողներ, ուսանողներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, քաղաքական գործիչներ», - ասել է Մակրոնը:
Նա նաև հիշեցրեց, որ Ֆրանսիայում վեց ամսից ընտրություններ են լինելու, և երկիրը պետք է դրանց մասնակցի՝ չկորցնելով ժողովրդավարությանն աջակցելու հարցում իր միասնականությունը: