Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է Լատվիայի երկու քաղաքացու, որոնք ներխուժել էին Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Մոուլսվորթ ավիաբազայի տարածք։ Այստեղ տեղակայված են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետախուզական կենտրոնները։
AFP-ի փոխանցմամբ՝ 32 և 36 տարեկան տղամարդիկ հոկտեմբերի 8-ի գիշերը վնասել են ռազմաբազայի ցանկապատն ու ներս մտել։ Ոստիկանության տվյալներով՝ նրանք նպատակ են ունեցել «վնաս հասցնել Միացյալ Թագավորությանը»։ Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։
Սեպտեմբերի վերջին կասկածելի միջադեպ էր գրանցվել նաև բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ, որտեղ ոստիկանությունը հայտնաբերել էր բենզինով բեռնված երեք ֆուրգոն։ Ձերբակալվել էր յոթ մարդ, որոնք ավելի ուշ պայմանականորեն ազատ էին արձակվել։