Հայ-ադրբեջանական հանդիպում Գորիսում. քննարկվել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր

Գորիս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում՝ նվիրված հայ - ամերիկյան TRIPP նախագծի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերին, հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Կողմերն, ըստ հաղորդագրության, քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող տեխնիկական հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տվյալ ուղղության համապատասխան տեսակետների շուրջ

Ուշադրություն է դարձվել նաև համապատասխան կառույցների միջև համակարգմանն առնչվող հարցերին և աշխատանքների առաջմղման համար անհրաժեշտ հետագա քայլերին։

Նախատեսվում է, որ շինարարության ավարտին այն կներառի երկաթուղի, ավտոճանապարհ, խողովակաշարեր, էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքներ և տվյալների փոխանցման թվային կապուղիներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արտգործնախարարի տպավորությամբ՝ Թեհրանում բավարարված են TRIPP-ի հարցով քննարկումներից TRIPP-ի հիմնարկեքը կսկսի 2027-ի սկզբին. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան«TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժնի փոխանցում նախատեսված չէ և չի դիտարկվում». կառավարության պարզաբանումը