Անհետ կորածների, զոհվածների հարազատներն ընդդիմադիր խմբակցության հետ քննարկում են իրենց խնդիրները

Անհետ կորածների, զոհվածների հարազատներին ու ծնողները այս պահին խորհրդարանում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ քննարկում են իրենց տանջող հարցերը:

Արցախցիները առաջարկում են, որ պատգամավորներն իրենց աջակցեն, արտաշիրիմում անեն ու իրենց հարազատների մարմինները Արցախից Հայաստան տեղափոխեն, այստեղ հուղարակավորեն:

Նրանք պատմում են, որ Ադրբեջանի 2023 թվականի հարձակման ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց, շատերը չեն կարողացել իրենց հարազատներին հուղարկավորել քրիստոնյային վայել, ուղղակի հողի մեջ են պահել, ու հետո սկսվել է գաղթը, չեն հասցրել հուղարկավորել:

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայ բնակիչներ ստիպված եղան լքել իրենց տները և տեղափոխվել Հայաստան։ Հարձակմանը նախորդել էր Արցախի շուրջ տասնամսյա շրջափակումը։