Ռուսական ուժերը կրկին հարվածել են Խարկովին․ վերջին տվյալներով՝ առնվազն 5 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել։
Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ քաղաքի ուղղությամբ առնվազն երեք կառավարվող ավիառումբ է արձակվել, հարվածներ են հասցվել նաև անօդաչուներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Խարկովի վրա ռուսական հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն ութը՝ վիրավորվելԽարկովի Սլոբոդսկի շրջանում հրդեհվել են պահեստային տարածքներ, վնասվել բնակելի շենքեր։ Քաղաքի Կիևյան շրջանում անօդաչուն հարվածել է բենզալցակայանի։
Սկզբում հաղորդվել էր երեք զոհի մասին, ավելի ուշ քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ փլատակների տակից ևս երկու մարդու մարմին է հայտնաբերվել։
Նախորդ երեկոյան ևս Խարկովը ռուսական հարձակման էր ենթարկվել․ մեկ մարդ զոհվել էր, ութը՝ վիրավորվել։