Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նախ առանձնազրույց են ունեցել։
Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով Իրանում է։ Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա նաև Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Միրզոյանը մեկնում է ԻրանԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ավելի վաղ հայտնել էր , թե Հայաստանի արտգործնախարարի այցը Թեհրան իրականացվում է Իրանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության ամրապնդման ուղղությամբ ընթացող խորհրդակցությունների շրջանակում։
Ըստ Իրանի ԱԳՆ-ի, այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի Թեհրանի և Երևանի միջև երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր։