Մատչելիության հղումներ

Միրզոյանը մեկնում է Իրան

Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյան և Աբբաս Արաղչի, արխիվ
Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյան և Աբբաս Արաղչի, արխիվ

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այց կկատարի Իրան, հաղորդում է նախարարության խոսնակը:

Վաղը Միրզոյանը հանդիպումներ կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ինչպես նաև երկրի ղեկավար բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Այցի օրակարգում են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային թեմաներ, փոխանցում է Անի Բադալյանը՝ առանց հավելյալ մանրամասների:


​
XS
SM
MD
LG