ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արգիշտի Դարբինյանը։
Հանձնաժողովի նիստում Դարբինյանը կարճ ելույթ ունեցավ, որից հետո պատգամավորները, առանց հարցերի և ելույթների, կողմ քվեարկեցին նրա թեկնածությանը։
«Տնտեսությունը երկրի հիմնական շարժիչ ուժն է, և հենց այդ պատճառով «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ծրագրի առաջին հինգ կետերը վերաբերում են ուժեղ և զարգացող տնտեսություն ունենալուն», - հայտարարեց Դարբինյանը։
35-ամյա պատգամավորը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին է։