Բրիտանիայում ամերիկյան ռազմաբազայի մոտ ձերբակալված հինգ տղամարդ ազատ է արձակվել

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը գրավով ազատ է արձակել RAF Fairford ռազմաբազայի մոտ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված հինգ տղամարդկանց։ Նրանք շարունակում են մնալ հետաքննության տակ։

Տղամարդիկ, որոնք Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են և բնակվում են Լոնդոնում, ձերբակալվել էին սեպտեմբերի 27-ին։ Ոստիկանություն էր ահազանգել տեղի բնակիչներից մեկը՝ ռազմաբազայի մոտ նկատելով երեք կասկածելի մեքենա և դիմակավորված անձանց։ Սկզբում նրանց կասկածում էին պայթուցիկ նյութերի հետ կապված իրավախախտումների, ապա նաև ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։

Բրիտանական հակաահաբեկչական ոստիկանությունը հետաքննում է նաև այն վարկածը, որ կասկածյալները կարող էին գիտակցաբար կամ առանց այդ մասին իմանալու գործել օտարերկրյա պետության անունից։ Ոստիկանությունը որևէ երկրի անուն պաշտոնապես չի նշել։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ միջադեպի հետևում կարող է օտարերկրյա պետություն կանգնած լինել՝ առանց ապացույցներ հրապարակելու։ Իրանը հերքել է հնարավոր առնչությունը։

RAF Fairford-ը բրիտանական ռազմաբազա է, որն օգտագործում են նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերը։ Այն օգտագործվել է Իրանի դեմ ամերիկյան գործողությունների ժամանակ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը պնդել է՝ կասկածյալները մտադիր էին «մեծ վնաս» պատճառել. ի՞նչ է հայտնի բրիտանական ավիաբազայի միջադեպից