Ծիծեռնակաբերդի ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում երեկ բռնկված հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ վարույթը նախաձեռնվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով, որն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել։

Գործով քննչական խումբ է ձևավորվել, կատարվում են քննչական և վարութային գործողություններ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ծիծեռնակաբերդի խճուղում ենթակայանի հրդեհից երկու փրկարար է ծխահարվել, շուրջ 5 հազար բաժանորդ՝ հոսանքազրկվել

Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը երեկ հայտարարել էր, որ որևէ վարկած, այդ թվում՝ արտաքին կամ ներքին միջամտությունը, չեն բացառում։ Ընկերությունը ևս հնարավոր հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։

Հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկվել էր։ Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում երկու փրկարար էր ծխահարվել, նրանցից մեկը՝ հոսպիտալացվել։