Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել։ Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ ահազանգը ստացվել է ժամը 17։07-ին։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարների վեց մարտական հաշվարկ, հերթապահ խումբ և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, փրկարարները փորձում են կանխել կրակի տարածումը։
«Հայաստանի էլեկտրական ցանցերից» հայտնում են, որ հրդեհի պատճառներն ուսումնասիրվում են և հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։
Տուժածների մասին չի հաղորդվում։